Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է օրեր առաջ
ավտոբուսում տեղի ունեցած միջադեպին, երբ վարորդը տարեց մարդուն ավտոբուսից իջեցնում
էր, միայն նրա համար, որ չի վճարել ուղևարձը՝ միանալով տրանսպորտի դեմ թանկացման բոյկոտին։
Պարզվում է, որ քաղաքապետարանից գտել են պապիկին և անվճար փաթեթ տրամադրել, որպես
2-րդ կարգի հաշմանդամություն ունեցաղ անձ։ Վարորդն էլ ստացել է նկատողություն՝ բարեվարքության
կանոնները խախտելու համար:
Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը բավականաչափ անհանգստացած է տրանսպորտի դեմ
թանկացման բոյկոտից և արդեն անհատական մակարդակով է փորձում պայքարող քաղաքացիների
հետ խոսել։ Խնդիրն այն է, որ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը գուցե 2013թ-ի
ուժգնությամբ չէ, բայց այն ուղղակի չի մարում։
Բացի այդ, քաղաքապետարանն իր առջև դրված խնդիրը չի լուծել։ Նախատեսել էին մեկ ուղևորությունը
300 դրամ։ Այն, որ ասում էին 90 րոպեում 3 ուղևորություն, իրենք էլ, քաղաքացիներն էլ հստակ գիտակցում էին, որ մանիպուլացիայի
ժանրից է։ Այդ սակագինը նրա համար էր, որ փաթեթները վաճառվեին և գերշահույթներ գեներացվեին։
Հիմա կա մի պատկեր, որ մարդիկ պարզապես բանկային քարտերով վճարում են 150 դրամ և վերջ, մեծ մասը փաթեթ չի գնում՝
ձեռք բերված փաթեթեները հիմանականում անվճարներն են և զեղչվածները։ Ավելին վճարվող
50 դրամները, պարզապես կոմպենսացնում են անվճար փաթեթների ծախսերը։
Քաղաքային իշխանությունն էլ, այս ամենը գիտակցելով, հասկանում է, որ անգամ այս նախաձեռնությունն է տանուլ տվել։ Հավաքագրված գումարներն, իհարկե, շատ են՝ նախ էլեկտրոնային եղանակով վճարումները վերացրել են ստվերը, ինչպես նաև աշխատող մասան ավելի շատ է օգտվում տրանսպորտից, սակայն շահույթը սպասվածին համապատասխան չէ։ Դեռ վաճառվում են ակցիաներով փաթեթներ և, բնականաբար, նույնիսկ հաշվարկ չկա, բայց պետք է հիշել, որ 150 դրամ սակագնային վճարը նախատեսվում է մինչև 2025թ-ի ավարտը, և քաղաքային իշխանությունը հասկանում է, որ բողոքի ձայնը պետք է լռեցնել, ուստի հիմա կիրառում է բոլոր մեթոդները, որ հետագայում՝ նոր թանկացումից հետո, իմանա, թե ինչպես լռեցնել քաղաքացիների բողոքի ձայնը։
Հ․ Գ․ Ի դեպ, պարոն Գալջյանը նաև նշել է․ «Հարգելի քաղաքացիներ, «Երևանի ավտոբուս»
ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի
միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման միջադեպերից խուսափելու համար խնդրում
ենք պահպանել Երևանի ավագանու որոշման դրույթները»: Հիշեցնենք, որ վարորդն ուղևարձի վճարման հետ կապված
որևէ պահանջ ներկայացնել չի կարող և նման աշխատանքային պարտավորություն չունի։ Չի կարելի
այս կերպ հերթական բաժանարար գիծը գծել քաղաքացիների մեջ։