ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սակայն Զելենսկու իրավասությունը որպես Ուկրաինայի առաջնորդ կասկածներ է հարուցում, ճեպազրույցում նշել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Պուտինն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Զելենսկու հետ»,- հիշեցրել է Պեսկովը։
«Միեւնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական ամրագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը վկայում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։