Foto

Ադրբեջանում հիստերիկ նոպաներ են՝ պատճառը Քոչարյանի ասուլիսն է

Ադրբեջանում ուշի ուշով հետևել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին և, ինչպես ՔՊ-ական տարբեր օղակներ էին փորձում ասուլիսի թեզերը նենգափոխել և իրենց լույսի ներքո ներկայացնել, այնպես էլ՝ դա արել են Բաքվում։ Իշխանական քարոզչական Հաքքին․ազ լրատվականը Քոչարյանին մեղադրել է ռուսական թեզեր հնչեցնելու մեջ, ինչպես նաև Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում ռևանշիստական ուժերին արթնացնելու մեջ։

Օբյեկտիվության համար պետք է նշել, որ երեկ երկրորդ նախագահն առանձնապես ռուսական կողմին կամ արտաքին քաղաքական ռուսական վերկտորի կարևորության մասին չի էլ խոսել։

«Մինչ Քոչարյանի նախկին ընկերները Բաքվի զինվորական դատարանում պատասխան են տալիս Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար, նա առանց զղջման փոքր-ինչ նշույլի, կրկին փորձում է վերակենդանացնել «Ղարաբաղի հարցի» առասպելը։

Բայց ինչո՞ւ հիմա։ Իսկապե՞ս Կրեմլը կրկին սեղմել է «Քոչարյան կոճակը», թե՞ նա ինքը որոշեց, որ միջազգային կատակլիզմները՝ սկսած Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց մինչև Ուկրաինայում վրեժ լուծելու Մոսկվայի պատրանքները, նոր քաղաքական հեռանկարներ են բացում նրա համար»,-գրում է Հաքքին.ազ-ը:

Ռոբերտ Քոչարյանն իր երկիրը պաշտպանելու համար, ինչպես նաև Բաքվում գտնվող նրա ընկերները երբեք չեն զղջա, այդ նշույլն Ալիևը չի զգա և հենց դա է ամեն անգամ Քոչարյանի խոսքից հետո ադրբեջանական հիտերիա առաջացնում։ Այո՛,  Բաքվում Ռոբերտ Քոչարյանի ստվերից անգամ վախենում են՝ հատկապես, երբ Քոչարյանի կողքին կանգնած էր Ռուսաստանի նման գերտերություն։ Հիմա ադրբեջանում հակառուսականության մի հսկա ալիք է։ Փակվում են ռուսկան կառույցներ և այլն։ Հիմա նրանք ամեն ինչում ռուսկան հետք են ման գալիս կամ գուցե պարզապես առիթ՝ հակառուսականության թեման ակտուալ պահելու  համար։

Հաքքին․ազ-ը նաև գրում է․ «Հայաստանն արդեն կատարել է իր ընտրությունը: Հարցը միայն այն է, թե դեռ ինչքա՞ն Քոչարյանի նման ռևանշիստները կփորձեն իրենց պարտվողական խաղը պարտադրել երկրին...»։

Եթե այս տողերն իրապես Բաքվի իրական տեսակետն է, ապա իրենց միշտ հաղթած երկրի ղեկավարի ասուլիսին ուղղակի չէին անդրադառնա։ Իսկ իրական փաստն այն է, որ Բաքուն և նրա բռնարար ղեկավարը չի հաղթել հայ ազգին, չի հաղթել հայ զինվորին, նույնիսկ չի հաղթել Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այդքան ճնշումների և հակաօրինական գործիքների կիրառմամբ անգամ՝ Ռուբեն Վարդանյանից նույնիսկ որևէ ցուցմունք չեն կարողացել կորզել։ Հենց այս չպարտված հայի տեսակից է Արդբեջանը սարսափում և հիստերիայի նոպաներ ապրում։ Գուցե ՀՀ ներկայիս իշխանությանը հաղթելը խաղաթուղթ է, որով փորձում են ճնշել չպարտվող հային, բայց գիտակցում են, որ ՀՀ և Արդրբեջանի իշխանությունների համագործակցության թելի կտրվելը մոտ է և հենց այդ ժամանակ է գալու «ռևանշիստներից» վախենալու իրական պահը։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան