Զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին 24News-ին հայտնեց քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Հերմինե Միքայելյան