Foto

Ինչ մնաց Պրահայի «չոր մնացորդում»

Նիկոլ Փաշինյանը մի հոդված է հրապարակել, որից նույն «հոտն» է գալիս, ինչ 44- օրյա պատերազմի նախօրեին տված հարցազրույցից: Մի էական տարբերություն կա այդ երկու իրադարձությունների մեջ. այս անգամ Փաշինյանը չի սպառնում հեղափոխություն անել Ադրբեջանում, այլ փորձում է բոլորին, բացի Ադրբեջանից, համոզել, որ ինքը պատրաստ է ցանկացած զիջումների, միայն թե մնա իշխանության ղեկին: Իհարկե, բառացիորեն այդպես չի արտահայտվում, սակայն այն առաջարկները, որ իր կողմից արվել են Ադրբեջանին՝ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում, միայն այդ մասին են խոսում, որքան էլ ինքը դա ներկայացնի որպես «խաղաղության» ձգտում: Չմոռանանք, որ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ ով էլ հավանություն տա այդ «պայմանագրին», դրա մյուս կողմն ինքն է և համաձայն չէ, ավելի շատ պահանջներ ունի և այլն:
Հիմա անդրադառնամ մի նախադասության, որը մեկ անգամ ևս հաստատում է այն, որ Փաշինյանը մինչև հիմա բանակցել է բացառապես իր անձնական շահի մոտիվացիաներով:
«Ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության՝ Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»,-իր հոդվածում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Այսինքն հիմա էլ մեզ ուզում է ասել, որ կարող էր Պրահայում չստորագրել փաստաթուղթ ու կլիներ նույնը, ինչ հիմա է: Ուղղակի Արցախը դատարկելու և արդյունքում Արցախում ցեղասպանություն իրականացնելու համար Ադրբեջանը լեգալ իրավունք չէր ունենա: Ուղղակի հիմա Հայաստանը չի կարողանում սուվերեն որոշումներ կայացնել, որովհետև մեր տարածքի մի զգալի հատված Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ է, բայց Հայաստանը դա պատերազմով չի կարող շտկել: Ուղղակի Պրահայի ստորագրումից հետո Հասատանը կորցրեց իրական անվտանգային համակարկի հետ կոնստրուկտիվ աշխատելու իր իրավունքը, իսկ փոխարենը ոչինչ չստացավ:
Չոր մնացորդում ունենք միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը՝ Ֆրանսիայի ու ԵՄ քավորությամբ և Ալիևի անձնական քմահաճության երաշխավորությամբ:
Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան