Բաքվի դատարանում տեղի ունեցող ապրօրինի դատավարությունում կան կոնկրետ մեղադրանքներ,
որոնք վերաբերվում են Արցախյան առաջին
պատերազմին և դրան մասնակցած առանցքային անձանց։ Նրանց թվում են ՀՀ նախկին նախագահները,
անվանի գեներալներ և դատային հրամանատարներ, ովքեր մասնակցել են ազատագրական պայքարին։ Որևէ մեկի համար գաղտնիք
չէ, որ Ադրբեջանը հենց նրանց է ընդունում որպես թշնամի։ Միշտ էլ խոսվել է, որ Ադրբեջանում հայ
ռազմաքաղաքական ղեկավարների հանդեպ հատուկ ատելություն կա, բայց նրանց այս կամ այն գործողությանը
թշնամի պետությունը տվել է քաղաքական գնահատական և առաջին անգամ է, որ փորձում է իրավական
փաթեթավորում տալ։ Այսինքն՝ Արցախի նախկին նախագահների և գեներալների միջոցով իրենց
հարմար ցուցմունքներում գրում են այն, ինչ ցանկանում են։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները
հստակ ցույց են տալիս ցուցմունքների բովանդակությունը
և այն կորզելու, ստանալու ձևերն ու մեթոդները։
Այս «ցուցմունքները»
Ադրբեջանը փորձելու է նախ քաղաքական առումով օգտագործել և ճնշել ՀՀ իշխանությանը։ Օրինակ՝
դրանց հիման վրա միջազգային դատարաններ հայցեր ներկայացնել կամ այն հրապարակել դրանցում առկա հակաիշխանական կոմպրոմատները և այլն։
2024թ-ի մարտի 10-ին, երբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցին,
հայտարարվեց, որ կհրապարակվի, սակայն մինչ օրս այն հրապարակված չէ։ Կարելի է ենթադրել,
որ Ադրբեջանը դա օգտագործել է ՀՀ իշխանության դեմ և պարտադրել կատարել իրենց պահանջները, այլապես
այդ հարցազրույցով կթուլացնեն Նիկոլ Փաշինյանը դերը երկրում։ Դա, կախված բովանդակութունից,
գուցե նաև պարտադրված հրաժարականի պատճառ դառնար։ Հետագայում, օրինակ, ՀՀ իշխանությունը համաձայնեց
սահմանազատումն իրականացնել Տավուշի մարզից, որի սահմանը 44 օրյա պատերազմից հետո անառիկ
էր մնացել և, ամենացավալին, այն իրականացվեց ի օգուտ Ադրբեջանի։
ՀՀ վարչապետն այդ «դատավարություն» կոնչվածին 4 ժամ տևած ասուլիում այդպես էլ հստակ գնահատական չտվեց, Ռ. Վարդանյանի հայտարարությունները չմեկնաբանեց։ Սա առնվազն ձեռնպահ մնալու քաղաքականություն է, որից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը համաձայն է Բաքվի հետ, որ այդ 23 հայն հանցագործ են, ուստի պիտի դատապարվեն։ Իսկ եթե Փաշինյանն իրապես համոված է, որ այդ մարդիկ, ինչպես նաև ՀՀ-ում գտնվողներից շատերը հանցագործներ են, որ կռվել են իրենց երկրի համար, ազատագրել են իրենց հողերը, եկեղեցիներն ու տները, ապա ՀՀ վարչապետը, իր իշխանությունը պահելու համար պատրաստ է Ադրբեջանին հանձնել, իրենց պատկերացմամբ, մյուս «մեղադրյալներին»՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մույս առանցքային հրամանատարներին, գեներալներին, Հայաստանի ազգային շատ հերոսների և այլն։
Միչև ո՞ւր կարող է
գնալ ՀՀ վարչապետը սեփական իշխանությունը պահելու համար։