Քաղաքացիների 62,5 % -ը բոյկոտի արդյունքում չի վճարել տրանսպորտի թանկ ուղեվարձը. Ա. Սարգսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արձանագրենք,որ մեր քաղաքացիների 62,5 % -ը բոյկոտի արդյունքում չի վճարել տրանսպորտի թանկ ուղեվարձը։
Սա արձանագրվեց այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Եթե օրական 550.000 ուղևորի փոխարեն օգտվել է 206.000 ուղևոր, ստացվում է ,որ մեծամասնությունը բոյկոտել է թանկ ուղեվարձը։ Սա միայն իրենց ներկայացրած թվերով ենք հաշվում։ Բայց իրականում ավելի շատ մարդիկ են բոյկոտում։
Շնորհակալություն մեր քաղաքացիներին։
Բոյկոտը շարունակում ենք։