Foto

Ադրբեջանի կողմից 2֊րդ ճակատ բացելու եզրահանգումը, կարծում եմ, իրականության հետ աղերսներ չունի․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրել է․ 


Ադրբեջանի կողմից 2֊րդ ճակատ բացելու եզրահանգումը, կարծում եմ, իրականության հետ աղերսներ չունի։ Իրավիճակային հաջողություններից գլուխը կորցրած բռնապետին անթաքույց անհանգստացրել է ռուս֊ուկրաինական բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը վերականգնելու հեռանկարը, ուստի որոշել է դիմել ծայրահեղ, բայց կատարյալ անմիտ քայլի՝ շանտաժի։ Ընդ որում, բռնապետը ամենքին ու ամենուր հիմարի տեղ դնելով, հռչակում է, թե այսուհետ հումանիտար օգնության տեսքով աջակցելու է Ուկրաինային, մինչդեռ՝ հենց այդ երկրի դեմ է գործում, ձգտելով չզրկվել միլիարդներից և հարկադրել Ռուսաստանին շարունակելու Ուկրաինայի շրջանցմամբ գազամատակարարման՝ բացառապես իր համար անասելի շահեկան սխեման ....