Foto

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում:

«Գլխավոր տնօրեն, մեր լավ բարեկամ Խալիդ ԱլՍուլաիթիի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք, ծանոթացանք հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել։