Foto

Տավուշում «Նիսանը» բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 8-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում`հայտնում է shamshyan.com կայքը:

Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Դեպքի վայրում վարորդն ու նրա հետ գտնվող ուղևորները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց և միայն վթարից հետո են ճանշինից ժամանել ու սկսել աղ ու ավազ լցնել: