Foto

Երևանի 31 համարի ավտոբուսի կողային ապակին կոտրելու դեպքով մեկ քաղաքացի ձերբակալվել է

Երևանի 31 համարի ավտոբուսի կողային ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը) եւ 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Որոշում է կայացվել խուլիգանություն եւ գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու մասին։ Կատարվում է նախաքննություն»,- նշեց Ավդալյանը։ 
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, կոտրել է ավտոբուսի կողային ապակին։