Foto

Հունաստանի նվերը` Քարկոփ բնակավայրին

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Այսօր առավոտյան կամրջի վրայով առաջին մեքենան է անցել։ Կամուրջը Հունաստանի նվերն է Հայաստանին։

Կամրջի կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել էին Հայաստան և տեղում իրականացվել են հավաքման աշխատանքները։

Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։

Այժմ ընթանում են վերջնական շտկման, ավարտական աշխատանքները։

2024 թվականի մայիսի հեղեղումից հետո Քարկոփի բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային ճոճվող կամրջից։