Foto

Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ. Ռուբեն Մելիքյան

«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ Սամվել Մինասյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել` չնայած դատարանի որոշմանը: Այդ մասին ահազանգում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. 

«Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ:

«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։

Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Հենց այս պահին։

Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելուհերթական այլանդակ դրսևորումը։

ՀԳ. Ինձ փոխանցեցին, որ զանգել են ՄԻՊ, էնտեղից էլ ասել են՝ ոչ աշխատանքային օր է - վաղը զանգեք։ Վիխադնոյ է։

ԼՐԱՑՈՒՄ 20:20. Քիչ առաջ թողեցին՝ հետ գնաց տուն»։