2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում երկու նոր օրենք, որոնք ուղղված են երկրի միգրացիոն քաղաքականության կատարելագործմանը։ Այս մասին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը գրել է Telegram-ի իր ալիքում։
«Կգործի օրենք, որը նախատեսում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Նրանք, ովքեր չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը կամ կորցրել են այստեղ օրինական մնալու իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում: Այս միջոցառումն ուղղված է անվտանգության բարձրացմանը», - գրել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ վարչական պատասխանատվություն է սահմանվում Ռուսաստան մուտք գործելու կամ այնտեղից դուրս գալու կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեեստրում ընդգրկված միգրանտին ծառայություններ մատուցելու համար, որոնց մատուցումն արգելվում է: