Foto

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն

Աննա Հակոբյանն իր տարեդարձի օրը ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է  Վաշինգտոն։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:

Նա նշել է, որ  ինտերնետի բացակայության պատճառով երկար ժամանակ հասանելի չի լինի ու շնորհակալություն հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների համար։

«Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- ասում է Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:  Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: