Foto

Թանկացման բոյկոտին ընդառաջ՝ բոյկոտեցին բովանադակաիյն քննարկումը

Երևանի ավագանու նիստին  կռիվ և քաշքշուկ տեղի ունեցավ «Մայր Հայաստան» խմբակցության և ՔՊ-ական ավագանու անդամների միջև։ Ուղևորատոմսի գնի քննարկման ժամանակ կրքերը բորբոքվեցին, լեզվակռիվը թեժացավ, տեղից վեր կացավ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը` գնալով դեպի ընդդիմադիրները։

Ընդդիմադիր Սամվել Հակոբյանի խոսքով՝ իրական խնդիրնն այն է, որ իրենք գրավոր հարցումներ են արել քաղաքապետարան և տարբեր թվերով պատասխաններ են ստացել։ Թվերի անհամապատասխանության մասին հարցերից էլ իշխանությունը բորբոքվեց։

«Ավինյան Տիգրանն ասում է հանգստացեք, իսկ իմ գոռալը եղավ միայն նրա «իյա» բառից հետո։ Ես Երաևնում եմ մեծացել և չգիտեմ «իյա» բառի որևէ կոռեկտ պատասխան»,- վիճաբանության ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Ըստ նրա՝ քաղաքապետն իրեն նիստերի դահլիճից դուրս հրավիրելու իրավունք չունի և կանոնադրությունն օգտագործում է սեփական դոմինանտությունն ընդգծելու համար, բայց չի հաջողվում։

Տիգրան Ավինյանի հրահանգը կատարելու համար նիստերի դահլիճ բերվեցին կարմիր բերետավորներ, որոնք բռնություն կիրառեցին «Մայր Հայաստանի» ավագանու անդամների նկատմամբ, ի վերջո, Սամվել Հակոբյանին բռնությամբ դուրս հանեցին։ Իրավիճակը լարվեց նաև միջանցքում, կարմիր բերետավորները կրկին ուժ կիրառեցին նրանց նկատմամբ։

Իսկ ո՞րն էր այս անգամ նման շոու բեմադրելու իմաստը։ Վաղը ընդդիմադիր խմբակցությունները և բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են բոյկոտել տրանսպորտի գնի չհիմանավորված թանկացումը։ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցությունը եկել էր նիստերի դահլիճ՝ ուղիղ եթերում քաղաքացիներին իրազեկելու, որ հաշվարկներ չկան, որ թվերում անհամապատասխանություն կա, որ քաղաքային իշխանությունն ազնիվ չէ իր ընտրողների հետ, որ առանց փաստաթղթային որևէ հիմնավորման իրենցից լրացուցիչ գումար գանձելու գործընթաց է սկսվել։

ՔՊ-ականներն առնվազն իրենց մի վարչությանը հերքելու, մյուսին՝ աջակցելու և իրենց փնթի գործունեության մասին չխոսելու և անհարար հարցերին չպատասխանելու համար, որոշեցին սարքել հերթական վեճ-ներկայացումը և հանրության ուշադրությունը հրավիրել ինչ-որ փողոցային բովանդակության ու բառապաշարի վրա։

Նման վեճեր ԱԺ-ում էլ են հաճախ լինում անվտանգային, բանակին ու սահմանազատանը վերաբերող նիստերին, որոնք առնվազն թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ընտրողների, առհասարակ ՀՀ քաղաքացիների հանդեպ անհարգալից է։ Երևանցուն հարգող ոչ մի ուժ իրեն թույլ չի տա քաղաքական խոսքը վերածել բակային մակարդակի և դա դարձնել հաղորդակցման լեզու։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան