Foto

300 դրամ-ի առեղծվածն ու իշխանական հերթական մանիպուլացիան

Հնարային տրանսպորտում ևս մեկ փաթեթ է ավելանում՝ 1 ուղևությունը 150 դրամ։ Թեև ավագանու նիստը փետրվարին  է և այդ ժամանակ այն պետք է հաստատվի կամ՝ ոչ, բայց այս մասին արդեն մի քանի անգամ, որպես իրողություն, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիրգրան Ավինյանը։ Բանն այն է, որ որոշումը կայացվել է ոչ թե ավագանու նիտում, այլ՝ ՔՊ վարչության։ Սա միանձնյա, փնթի կառավարման հերթական ապացույցն է, որ ժողովրդավարության հետ կապ չունի։

Տիգրան Ավինյանը մի քանի ամիս առաջ հայտարում էր, որ իրենք ունեն հաշվարկ, ըստ որի թանկացումներն անխուսափելի են՝ մեկ ուղևորությունը 300 դրամի պայմաններում էլ նույնիսկ սուբսիդիա է հարկավոր։ Հանրային ճնշամաբ՝ ավելացավ մեկ փաթեթ, ըստ որի՝ 10 ուղևորությունը կարժենա 2200 դրամ, այսինքն, 1 ուղևորությունը՝ 220 դրամ։ Իշխող ուժը հասկացավ, որ էլի ոչինչ փոխել չի հաջողվում, որ դիմադրության ալիքը չի կոտրվում և հայտարարեց, որ նոր հաշվակ է արել և մեկ ուղևորությունը ստացել է 150 դրամ։ Ինչ խոսք, դիմադրությունը մի փոքր նվազել է։ Սակայն մեկ խնդիր կա ՔՊ-ն կրկին խաբում է շարքային «տունգանքի մատերյալ» երևանցուն։ Ինչպե՞ս են հաշվում, որ մեկ ուղևորությունը երկու շաբաթում 300 դրամից դառնում է՝ 220, ապա 150 դրամ։

Այսինքն, եթե երևանցին և ավագանու ընդդիմադիր անդամները չբոյկոտեին, ապա կմար 300 դրամ սակագինը և «տուգանքի մատերյալ» ժողովուրդը կշարունակեր գերշահույթով ապահովել քաղաքային իշխանությանը։ Երաևնի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները վստահ են, որ 100 դրամ սակագինը կարող է պահպանվել, բացի այդ՝ կա փնթի կառավարում, չկա ոչ մի հաշվարկ և պարզապես փորձում են երևանցուց գերշահութներ գանձել։ Ուստի բոյկոտը շարունակվում է․․․

Հավելենք, որ 150 դրամ սակագինը միայն 2025թ-ի համար է՝ ուստի գնում են մաս-մաս 300 դրամին հասնելու ճանապարհով։

Հեղինակ: Աննա Ավետիսյան