Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բանտային օրագրից մի հատված է հրապարակել․ «Ցեղասպանության
մեխանիկան» վերանագրով։ Հոդվածը Փաշինյանը
գրել է 2009թ-ին՝ բանտում եղած ժամանակ։ Վարչապետն իր հոդվածում մի քանի առանցքային
հարց է բարձրացրել և փորձել է պատկերացնել, թե ինչպես է տեղի ունենում ցեղասպանությունը։
Նախ նա արձանգրում է, որ մի ամբողջ ազգ մտածում է, որ ցեղասպանությունը կշջանցի հենց
իրենց և իրենք չեն զոհվի։
Նման մի իրավիճակ է հիմա մեր երկրում՝ բոլորը մտածում են, որ գալիք ռազմական գործողություններն
ու թանկացումները, տուգնաքները, հարկատեսակներն իրենց չեն վերաբերվի։ Սյունիքում, Գեղարքունիքում
և Տավուշում ապրողները մտածում էին, որ իրենց տունը չի հանձնվի, իշխանությունն էլ համոզում
էր, որ Արցախը կտան ու հանգիստ կապրեն։ Իրականում Ցեղասպանությունից դասեր քաղած մարդկանց
մի հատված կար, որ գոռում ու գոչում էր, որ այդպես չի լինելու, որ այս իշխանափոխությունը,
որը սահուն քայլերով նոր ցեղասպանության ճանապարհով է սլանում, չի շրջանցելու և ոչ
մեկին։
«Ինձ միշտ զարմացրել են այն տեսարանները,
երբ մի տասնյակ՝ թեկուզ զինված մարդիկ գնդակահարության և խոշտանգումների են քշում հազարների.
թեկուզ անզեն և հյուծված հազարների։ Թեկուզ զինված՝ տասնյակները անզոր են թեկուզ
անզեն՝ հարյուրյակների, հազարների դեմ։
Նույնիսկ եթե անզոր չեն, եթե անգամ
նրանց շանսերը հավասար են, եթե նույնիսկ հավասար չեն. չէ՞ որ քշվողների 90 տոկոսի վերջը
խիստ կանխատեսելի է։ Եվ ուրեմն՝ եթե մեռնելն է, ինչո՞ւ չմեռնել արժանապատիվ,
ինչո՞ւ անապատ քշվող հայերը չեն հարձակվել ու ջնջխել իրենց քշող ասկյարներին։
Մի պարզ պատճառով. զինված պահակախմբերի վրա առաջին հարձակվողները մեծ հավանականությամբ
պետք է տեղում զոհվեին, նրանց հետևողները միայն պահակախմբի զենքին տիրանալու շանս պիտի
ունենային։
Ահա այստեղ է խնդիրը. ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն՝
պոտենցիալ զոհը։․․․․ Բոլորը հույս են ունեցել, որ ուրիշ ինչ-որ մեկը,
ինչ-որ ուրիշներ իրենց փոխարեն կպայքարեն էլ, կազատագրեն էլ, կզոհվեն էլ, և իրենք կվայելեն
այդ ուրիշների կյանքի գնով ձեռքբերված ազատությունը»,- գրում է վարչապետը։
Այո՛, ժամանեկները փոխվում են, բայց մարդիկ նույն են 19-րդ դարում գործած սխալն
այսօր հայը նորից է կրկնում, վարչապետի նշած «Ցեղասպանության մեխանիկան» շարունակվում
է։
Իսկապես հիմա շատերը տանը նստած բողոքում են, որ իրենց կոմունալ վճարները, շրջհարկերը,
տրանսպորտը թանկանում է, որ իրենց զինվորը վատ պայմաններում է ծառայում, բայց մտածում
են, որ այդ խնդիրն իրենց փախարեն կլուծեն մի քանի հազար հոգի մարդ, ովքեր այս մեխանիկայից
դուրս են ցանկանում լինել։ Տանը բողոքում են, սոցիալական ցանեցերում ու հարևանների
մոտ բողոքում են, բայց փողոց փակելիս, ոստիկանների հետ բախման ժամանակ առաջին շարքերում
չեն հայտնվում։ Ընդ որում այդ մի քանի հազար մարդկանցից շատերն էլ պատարստ չեն առաջին
հարվածն իրենց վրա վերցնել։ Ազատի զորամասում 15 այրված զինվորի ծնորղները չէին մտածում,
որ Արցախում մսաղացի տակ մնացած զինորների դառը ճակատագիրը, ցավոք, իրենց էլ չի շրջանցի։
Պետական ապարատի աշխատակիցները երազում
են, որ մի օր իշխանություն փոխվի։ Ատում են
այն մարդուն ում համար աշխատում են, բայց պատրաստ չեն լինել առաջինը, ով աշխատանքից
ազատման դիմում կգրի։ Թիմի ներսում պատագմավորները բողոքում են Փաշինյանի վարած քաղաքականությունից,
բայց ոչ մեկը մանդատն առաջինը վայր չի դնում ու միանա այն մի քանի հազարին, որ գոնե
1 հոգով պայքարն ավելի ամուր լինի։ Բանակի սպան, գնդապետն ու գեներալը հադուրժում են
վիրավորանքներ՝ դասալիք, գող, թալանչի, վախկոտ և այլն, բայց շարունակում են պատվի առնել։
Դատավորները վեճերը լուծում են իրենց մտքին ու խղճին հակառակ, վերստին հաստատելով Փաշինյանի
տված «վնգստացող» որակումը։
Այո՛, վարչապետը ճիշտ է, ոչ մեկ չի ուզում հանուն ուրիշի բարեկացության իրեն նեղություն
տալ։ Ոչ մեկ պատրաստ չէ Երևանի կենտրոնում զոհվելու հանուն նրա, որ սահմանում էլ ոչ
մեկ չզոհվի։ Ոչ մեկ որևէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը չի համարում, իր դեմ
տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը չի համարում է իր անձնական
գործը։ Զոհերի հարազատներին Եռաբլուրից քարշ են տալիս՝ իրենց խնդիրն է, շրջհարկ են
ավելացնում՝ տնտեսվարողների խնդիրն է, տրանսպորտ են թանկացնում՝ անվճարունակի խնդիրն է, Տավուշից տարծքներ են հանձնվում՝ տավուշցիների խնդիրն է, Սոթի հանքը զիջում
են՝ իրենց աշխատակիցների խնդիրն է։ Սունեցին ու վարդենիսցին չի պայքարում, որ Կիրանցի
բնակիչների տները չհանձնվեն և այլն։
2009թ-ին Փաշինյանը հենց սա փոխելու կոչ էր անում, բայց հիմա ժողովրդին համոզում է, որ եթե ամեն մեկն իր տեղում իր գործը լավ անի, հարկերը վճարի ամեն ինչ լավ կլինի։ Վարչապետին դա հաջողվում է, քանի որ ինքն ու իր համախոհները կամ օտարերկրյա պատվիրատուները «Ցեղասպանության մեխանիկային» հրաշալի տիրապետում են։ Հիմա ՀՀ քաղաքցին պիտի մտածի՝ ինչպես կանգնեցնել «Ցեղասպանության մեխանիկան»։









