Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է մարզային
բժշկական կենտրոնների կառավարման լիազորությունները փոխանցել Առողջապահության նախարարությանը։
Նախագիծը հրապարակվել է
e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական կայքում։
Նախագծում նշվում է, որ մարզային բուժհաստատությունները չունեն
բավարար կարողություններ արդյունավետ ֆինանսական կառավարման համար։ Նախահաշիվները չեն
արտացոլում իրական եկամուտների ու ծախսերի շարժընթացը, ինչը հանգեցնում է բժշկական
օգնության մատուցման համար անհրաժեշտ միջոցների պակասի։
Նախագծի նպատակը և
հիմնավորումները ֆինասական են։ Մասնավորապես՝ աշախտավարձեր, ռեսուրսների կառավարում,
պահուստային ֆոնդի բացակայություն և այլն։
Նախագիծը ներկայացնող
մարմինը հաշվի չի առնում բուժհաստատությունների հիմական գործառույթը՝ բժշկական ծառայությունների
որակյալ մատուցումը։ Հիմա մարզային կառույցները՝ մարզպետարանների վարչությունները,
ուղիղ կապ ունեն մարզային բուժկենտրոնների ղեկավարների հետ, կարող են խնդիրները բարձրաձայնվել
և տեղում ստուգվել։ Ֆինասավորումը հիմա ուղիղ վերահսկելի է՝ մարզպետարանի վարչության
պետը գնում և տեղում տեսնում է խնդիրը, ապա արձանագրում լուծումը։ Փարձը ցույց է
տալիս, որ նախարարությունը հիմա դժվարությամբ է վերահսկում նույնիսկ Երևանում գտնվող բուժհաստատությունների
բժշկական ծառայությունների որակը։ Նախարարությունն այս պահին չունի բավարար աշխատակիցներ,
որ իր ընդունած օրենքների կատարումը վերահսկի՝
ռեստորաններում սեղանին աղ չդնել, փակ տարածքներում չծխել, էլ․ դեղատոմսեր և այլն։
Իհարկե, ընդունելի
է, որ ցանկացած ոլորտի կառավարում իրականացվի մեկ կետից, եթե ֆինասավորման աղբյուրը
նույն տեղում է, բայց, հաշվի առնելով այս իշխանության քաղաքականությունը, այդ կետրոնացումը
նպաստելու է ոլորտի ծառայութունների որակի վատթարացմանը։
Ներկայացվող նախագծի
նույն նպատակով 2019թ-ին ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը գնաց բուժկենտրոնների օպտիմալացման՝
արդյունքում մարզերում մեծացավ արտագաթղը, շատ ու շատ որակյալ մասնագետներ մնացին առանց
աշխատանք, իսկ հոսպիտալային մահերի քանակը տարեց տարի ավելանում է։ Բացի այդ, կոռուպցիայի
դեմ պայքարող իշխանությունը, երբ կրճատում է ուղիղ վերահսկման մեխանիզմները, արդեն իսկ
նոր կոռուպցիոն հիմքեր է ստեղծում։