Foto

ՀՀ բանակի միջոցառումներն ու ուղերձները 2018թ-ին և հիմա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում համեմատել 2018-թ-ն իր պաշտոնավարման տարիների հետ և խոսել «ձեռբերումների» մասին։ Օրինակ՝ բանակի տոնի նախօրյակին հրապակեց, որ 2018թ-ի համեմատ 2025թ-ի միջին աշատավարձը բարձրացել է և այլ մանաիպուլատիվ գրառումներ, քանի որ դրանք ցուցանիշներ են, որ միշտ պետք է համամատել նախորդ տարվա հետ։ Ինչևէ՝ նման մի համենատություն է նաև Բանակի հիմադրման օրվա միջոցառումները և այն նշելու ձևը։

2018թ-ին ՀՀ նախագահը և պաշտոննատար անձինք իրնեց ուղերձում առանց վարանելու նշում էին «անպարտելի բանակ» արտահայտությունը, ինչն ուղղակի անհնար է դարձել 2025թ-ին։ 2018թ-ին հպարտանում էին բանակի արդեն իսկ ձեռքբերումներով և մաղթում նոր ձեռբերումներ ու նվաճումներ, ավելի արդականացում։ Իսկ ահա 2025թ-ին ՀՀ վարչապետը խոսում է նոր կերտվող, պաշտպանունակության հնարավորությունների մասին։ ՀՀ օկուպացված տարածքների առկայության պարագայում փորձում է համոզել, որ իրենց իշխանությունը ստեղծում է լավագույն բանակը, որի զինվորին ինքը և կինը մեղադրում են դավաճանության և դասալքության մեջ, բազմաթիվ սպաներ համակարգից հեռացված են, այլախոհների նկատմամբ էլ քրեական վարույթներ կան։ Զոհերի և գերիների մասին Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չնշեց։ 2018թ-ի բանակում զինվորը հերոս էր, սպան՝ ավագ ընկեր, իսկ նահատակը՝ սրբություն, որին հարգում էին ու հստակ գիտեին, թե ինչի համար է զոհվել, հարազատներից էլ՝ շնորհակալություն հայնել ու հետները սգալ գիտեինք բոլորս։ Որևէ մեկը չէր ասում՝ դե պատերազմ էր՝ պիտի զոհվեին, այլ՝ լռում և խոնահրվում էին, իսկ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ յուրաքանչյուրը պատրաստ էր հաջորդը լինել։

Ամենասովորական տարբերությունն անգամ նկատելի է։ ՀՀ նախկին նախագահն իր ուղերձը կարդում էր Եռաբլուրից՝ պաշտոնատար անձանց ու քաղաքացիների ներկայությամբ և հանդիսավոր արարաողության ժամանակ։ Եռաբլուրում ռազմի ու հաղթանակի ձայներ էին և խաղաղ խնկի բույր։ Որևէ մեկը չէր խանգարում ելույթները, զոհերի հարազատները պաշտոնյաների կողքին էին, ետևում կանգնած, ՊՊԾ-ն ու ոստիկանները չէին փակում լրագրողների և օպերատոների ճանապարհը, զոհերի մայրերին իրենց որդիների շիրիմներից քարշ չեն տվել ու ոստիկանության բաժին չեն տարել։

Մի ուշագարվ բան էլ կար 2018թ-ի տոնի տեսանյութերում՝ նախարարները, ԳՇ պետը, բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր եկան և հեռացան սովորական  Mercedes Sprinter մակնիշի 16 տեղանի ավտոմեքենաներով՝ հավանբար լրացուցիչ աղմուկ և անհարմարություն չպատճառելու համար մյուս այցելուներին, ովքեր հանգիստ մուտք և ելք ունեին Եռաբլուր՝ պաշտոնական այցի և արարողակագրի ժամանակ։

Երեկ Հայոց բանակին միայն ու միայն պետք էր մաղթել, որ մի օր վերադարձնի 2018թ-ի իրողությունը՝ որ բանակը կանգած լինի, ոչ թե Ջերմուկի ու Վարդենիսի դիրքերից հետ և նայի օկուպացված ՀՀ տարածքներին, այլ՝ Հադրութի ու Ջրականի դիքերում, Քարվաճառում ու Շուշիի բարձունքին։

Ի դեպ, 2018թ-ին Սերժ Սարգսյանի հետ Եռաբլուր էր այցելել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հետ այս պահին Բաքվի բանտում է։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան