«Խաբարովսկի ավիաուղիներ» ավիաընկերության Ан-24 ուղեւորատար ինքնաթիռը դուրս է սահել թռիչքուղուց Նելկանի (ՌԴ Խաբարովկսի երկրամաս) օդանավակայանում՝ անհաջող թռիչքի փորձից հետո, եւ հարվածել է թփերին, տեղեկացրել է URA.ru-ն։
«Թափ հավաքելով թռիչքուղու երկայնքով՝ինքնաթիռը ընդհատել է թռիչքը եւ սկսել էարգելակել, բայց դուրս է եկել թռիչքուղուց եւ կանգառնելուց առաջ անցել է լրացուցիչ 30 մետր»,- գրել էРЕН ТВ-ն։
Միջադեպի պահին ինքնաթիռում եղել են 20 ուղեւորեւ անձնակազմի երեք անդամ։ Նրանցից ոչ ոք չիտուժել։ Այդ թվում հաջողվել է խուսափել հրդեհից։
Միջադեպի պատճառները ներկայում պարզվում են։ Մասնագետներն ու քննչական մարմիններն անհրաժեշտ ստուգումներ են իրականացնում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։









