ԲԴԽ արդեն նախկին նախագահ Կարեն Ադրեասյանի
Watsapp-յան պարտադրված հրաժարականից հետո դժվար էր պատկերացնել, որ ԲԴԽ մակարդակը
հնարավոր է էլ ավելի իջեցնել։ Քաղաքացիական պայմանգիր կուսակցությանն ու թիմին այն
հաջողվեց։ ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն
դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։
Հիմա երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին խախտվում է օրենք ու օրինականությունը։
Այնուամենայինիվ՝ փաստաբան Սիրունյանը
գիտնականի չափորոշիչներին համապատասխանո՞ւմ է։ Սիրունյանը նախկինում դասավանդել է ԵՊՀ-ում,
մի քանի գրքի հեղինակ է։ Ի՞նչ է ասում օրենքը ԲԴԽ գիտնական անդամ ընտրվելու վերաբերյալ։
Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի
5-րդ կետում նշված է․ «Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային
ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը
կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի
առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»։
7-րդ կետով էլ սահմանվում է․ «Անձը
կարող է ներկայացնել իր՝ հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքի վերաբերյալ
նյութեր»։
Այն, ո ՔՊ-ն մասնագիտական որակները
վաղուց է դեն նետել և առաջնորդվում է սեփական որոշումներով, որոնք հաճախ միանձնյա են,
մեկ անգամ չէ, որ ապացուցել են։ Այն, որ Սիրունյանը չունի համապատասխան աշխատանքային
և մասնագիտական ստաժ, գիտական աստիճաններ մի կողմ թողնելով՝ Սիրունյանը նաև կուսակցական
է, ինչը բնականաբար անաչառության բացակայության ցուցիչներից է։
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ
պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս
սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի
անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր
իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր
վստահությունը։
ՔՊ-ի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի
կանխարգելման հանձնաժողվը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, տվել է բացասական եզարակացություն։
Հանձնաժողվի եզրակացությունն ընթերցած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ
Մանուկյանն ԱԺ նախագահին խնդրեց կարդալ եզրակացությունը։ Մի շարք ՀԿ-ներ էլ խնդրել
էին չեղարկել նրա թեկնածությունը։
Թվում է, թե սովարական իրավիճակ է,
երբ ՔՊ-ն իր ցանկալի անձին նշանակում է որևէ
պաշտոնում աշխատանքի և ապա հստակ ցուցումներով այդ անձն աշխատում է։ Իսկ ինչու է հասարակության
զայրութը հատկապես առաջացրել սույն թեկանծուն։
Սիրունյանն ունի տղամարդուն, հային,
իրավաբանին, հատկապես պաշտոնյային ոչ հարիր բառապաշար և ատում է Արցախն ու արցախցիներին։
Vesti.am-ը ներկայացնում է Սիմոնյանի գրառումներից որոշները։ Դիտեն միայն չափահասները։ 18+