ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփիվարչակազմը ծրագրում է Չիկագոյում ներգաղթայինլայնածավալ արշավ սկսել Թրամփի՝ պաշտոննստանձնելու հաջորդ օրը, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Արշավը, որը նախատեսվում է սկսել երեքշաբթի օրը, կտեւի ամբողջ շաբաթ, գրել է թերթը։
Թերթի տեղեկացմամբ՝ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսայինծառայությունը (Ice) գործողությունն իրականացնելուհամար կուղարկի 100-200 աշխատակցի։
ԱՄՆ սահմանային վերահսկման ղեկավարի պաշոնում հանդես եկող Թոմ Հոմանը Չիկագոյումտեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է, որվարչակազմը «իր աշխատանքը կսկսի հենց այստեղ՝Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում», հայտնել է The Wall Street Journal-ը:
«Եվ եթե Չիկագոյի քաղաքապետը չի ցանկանումօգնել, կարող է մի կողմ քաշվել: Բայց եթե նամիջամտի, եթե նա դիտավորյալ ապաստան տա կամթաքցնի անօրինական ներգաղթյալներին, եսքրեական պատասխանատվության կենթարկեմնրան»,- նրա խոսքերը մեջբերել է թերթը ։
Ներգաղթը եղել է Թրամփի քարոզարշավիկենտրոնում նոյեմբերի 5-ի նախագահականընտրություններից առաջ։
«Իմ երդմնակալությունից մի քանի րոպե անց մենք կսկսենք ամերիկյան պատմության մեջ ամենախոշոր արտաքսման գործողությունը», - ասել է Թրամփը 2024թ. հունվարին: