Foto

Շարունակում եմ աղոթել բոլոր տուժածների համար. Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղ, ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամում անդրադարձել է ԱՄՆ-ում  տեղի ունեցած աղետին: Նա լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է արել.

«Ես սիրում եմ Լոս Անջելեսը: Սիրտս կոտրվում է իմ քաղաքի համար: Շարունակում եմ աղոթել բոլոր տուժածների համար և այնքան երախտապարտ եմ նրանց, ովքեր ջանասիրաբար պայքարում են այս քաղաքը պաշտպանելու և փրկելու համար»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

Աղբյուրը՝ Tert.am life