Foto

Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված  աղյուսակում Էլինա Ավանեսյանը 41-րդն է: Նախորդ աղյուսակի համեմատ Ավանեսյանն առաջադիմել է երեք հորիզոնականով: