«Հունվարի 11-ին, 12ին և 13-ին Փարաքյար խոշորացված համայնքում կլինեն նախնական ընտրություններ, ինչպես նախապես հայտարարել էր վարչապետը», - այս մասին ֆեյսվուքյան լայվով հայտնեց ՀՀ ԱԺ «ՔՊ» խնմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։Հովհաննիսյանն ասաց, որ Գյումրիի օրիանակով Փարաքյարում էլ նախնական ընտրությունների արդյունքում հաղթած թեկնածուն վարչապետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։Հովհաննիսյանի ձևակերպմաբ նման կերպ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն անում են հանուն բնակիչների հարմարավետ կյանքի։
Հովհաննիսյանն ասաց, որ շրջիկ խմբերը կշրջեն Փարաքյար խոշորացված համայնքում, ամեն տանից հնարավորություն կունենա քվեարկել 1 հոգի և արդյունքների ամփոփումից հետո վարչապետը կառաջնորդվի այն տրամաբանությամբ, որը կթելադրեն Փարաքյարցի հայրենակիցները։ Հովհաննիսյանը խնդրեց հնարվորինս ակտիվ լինել, որպեսզի շրջիկ խմբերը հնարվորինս շատ տներ այցելեն։
Նա տեղեկացրել է, որ շրջիկ խմբերը « ՔՊ» կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչներ են։









