Foto

Հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն․ Սուրենյան

Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման(սուբլիմացիա) հետևանք:

Այս մասին գրում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։