Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան հրաժարվել է Հոբարթի (Ավստրալիա) WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակչից, որտեղ պետք է հանդիպեր աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանին։ Մրցաշարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամերիկացին հիվանդության պատճառով հրաժարվել է մրցաշարից։ Հանդիպումը պետք է կայանար այսօր։
Ավանեսյանն այժմ Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում է: Նրա մրցակիցը կլինի աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերը:
Հոբարթում անցկացվող WTA-250 մրցաշարը տեղի է ունենում հունվարի 6-11-ը։
Աղբյուրը՝ aysor.am