Foto

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին իր քաղաքացուն կալանքի տակ պահելու պատճառով


Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպան Պաուլա Ամադեիին իր քաղաքացուն կալանքի տակ պահելու պատճառով, տեղեկացրել է Mehr-ը։

Ամադեիին կանչել է արտաքին գործերինախարարության Արեւմտյան Եվրոպայի վարչությանգլխավոր տնօրեն Մաջիդ Նիլին՝ կապված ՄոհամադԱբեդինիի շարունակվող կալանավորման հետհայտնել է իրանական լրատվամիջոցը։

Իրանական ընկերության համահիմնադիր Աբեդինինեւ ամերիկյան կիսահաղորդչային ընկերությանաշխատակից Մեհդի Սադեղին մեղադրվել են ԱՄՆարտահանման օրենսդրության խախտման մեջ։

Ըստ Նիլիի՝ Աբեդինիի կալանավորումը«անօրինական գործողություն էորն իրականացվել էԱՄՆ վարչակազմի պահանջով եւ Իրանիքաղաքացիներին պատանդ պահելու երկրիքաղաքական եւ թշնամական նպատակներինհամապատասխան»։

Նա ավելացրել էոր «այդ քայլը ոչ միայն վնասում էԻրանի եւ Իտալիայի երկարամյահարաբերություններինայլեւ հակասում էմիջազգային իրավունքի սկզբունքներին ուչափանիշներինայդ թվում՝ մարդու իրավունքներիոլորտում եւ կարող է կամայական կալանքի ձեւլինել»։

Նա կոչ է արել Իտալիային մերժել «պատանդներվերցնելու» ԱՄՆ քաղաքականությունըորըհակասում է միջազգային իրավունքինհատկապեսմարդու իրավունքներինհող նախապատրաստելԱբեդինիի շուտափույթ ազատ արձակման համար եւթույլ չտալոր ԱՄՆ-ը վնասի Թեհրանի եւ Հռոմի միջեւ երկկողմ հարաբերություններին։

ԱՄՆ դատական ​​իշխանությունները հայտարարել ենոր նշված անձանց կողմից Իրան ուղարկվածտեխնիկան օգտագործվել է 2024թ. հունվարի 28-ինՀորդանանում անօդաչու թռչող սարքի հարձակմանժամանակորի հետեւանքով զոհվել է երեքամերիկացի զինվորեւս 47-ը վիրավորվել է։Աբեդինինորն ապրում է ինչպես Շվեյցարիայումայնպես էլ Իրանումձերբակալվել է Միլանում՝ ԱՄՆվարչակազմի պահանջով։

Սադեղին ամերիկյան քաղաքացիություն ունեցող իրանցի է, որն ապրում է Մասաչուսեթսում։