Foto

Ղրղզստանում չորս ռուսական ավիաչվերթ վերուղղորդել են Օշից Բիշքեկ

Ղրղզական Օշ քաղաքի օդանավակայանը չի կարողացել ընդունել ռուսական չորս ավիաչվերթներ մառախուղի պատճառով։  Ինքնաթիռներն ուղակել են մայրաքաղաք Բիշքեկ, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ երթուղին փոխել են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոյարսկից եւ Եկատերինբուրգից թռչող ինքնաթիռները։

Տեղեկացվել է, որ տեսանելիությունը թռիչքուղում Օշ քաղաքում կազմում է 450-800 մետր։

Երթուղիները փոխելու մասին տեղեկացրել է «Մանաս միջազգային օդանավակայան» ԲԲԸ-ն, որի կազմի մեջ են մտնում երկրի ամենամեծ օդանավակայանները։ Օշը Ղրղզստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է Բիշքեկից հետո։