Երևան քաղաքի 2025թվականի արդեն հաստատված բյուջեով նախատեսվում է, որ ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների տեսքով եկամուտները կազմելու են 2.1 մլրդ դրամ՝ 2024-ի բյուջեի ցուցանիշից 57.4%-ով կամ 0.8 մլրդ դրամով ավելի։
Այս առիթով, թերևս տեղին է, հիշելը, որ Երևանի ՔՊԿ-ական իշխանության այս «ձեռքբերումը» իրականություն դարձավ 2024թ. հունվարի 1-ից ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ բարձրացմամբ։ Քաղաքային իշխանություններն ամեն կերպ հերքում էին ավտոկայանման դրույքաչափերը ֆիսկալ նպատակով բարձրացնելու մեր մեղադրանքը և պնդում էին, որ այդ փոփոխությունը նպատակ ունի նվազեցնել ավտոմեքենաների հոսքը և բեռնաթափել քաղաքի կենտրոնը մասնավորապես, և մայրաքաղաքն ամբողջությամբ։
2024-ի ընթացքում մեկ անգամ չէ, որ «Մայր Հայաստան» անդամներով արձանագրել ենք, որ փաստացի ո՛չ ավտոմեքենաների հոսքն է նվազել,
ո՛չ էլ քաղաքն է բեռնաթափվել, բայց փաստում ենք, որ ՔՊԿ+Հանրապետություն+Հանրային ձայն-ի համատեղ թանկացման հետևանքով միակ շոշափելի արդյունքը մայրաքաղաքի բյուջեի լրացուցիչ եկամուտների հավաքագրումն է։
Արձանագրենք նաև, որ 2024-ի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների տեսքով եկամուտների հավաքագրումը գերակատարվել է և 36.0%-ով կամ 490 մլն դրամով գերազանցում է նույնիսկ ամբողջ տարվա համար պլանավորված ցուցանիշին։
Ի վերջո, խնդիրը ոչ թե մայրաքաղաքի բեռնաթափումն է, այլ նիկոլի ասած թիվ 1 հերոսին՝ հարկատուին տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելը, որն ի դեպ, հիանալի իրականացնում են Երևանի քաղաքային իշխանությունները։ Ինչն ապացուցեցին կրկին անգամ նույն որոշումը հաստատելով Ավագանու վերջին նիստում` նույն այն որոշումը, որը ՀՀ վարչական դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Հիշենք, որ «Մայր Հայաստան»-ը 2024-ի փետրվարից վիճարկում էր Կարմիր գծերի կայանման վարձավճարի թանկացման ավագանու որոշումը։
#թալան—թալան—մինչև—վերջ
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից