Foto

Մոլդովան ծրագրում է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը

Մոլդովայի իշխանությունները նախատեսում են արգելել ավիաընկերությունների թռիչքները մի շարք երկրներից, այդ թվում՝ ռուսական։ Այս մասին ասվում է Հանրապետության ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության հաղորդագրության մեջ, որը «ազգային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով» քննարկման է ներկայացրել «գործառնության արգելման ենթակա ավիափոխադրողների ցանկը Մոլդովայի տարածք», գրում է ՏԱՍՍ-ը։

Այն ներառում էր ավիաընկերություններ ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Իրանից, Լիբիայից և Սուդանից:

Մասնավորապես, արգելվելու են ռուսական Aurora, Aviastar-TU, Izhavia, Yakutia, RusJet, UVT Aero, Sibir, Smartavia Airlines, IrAero, Ural Airlines, ALROSA, NordStar, «RusLine», «Yamal Airlines», «NordWind», «Icarus», «iFly», «Pobeda», «Aeroflot», «Russia», SKOL, «UTair» ավիաընկերությունները։

Արգելքի է ենթարկվելու նաև FlyOne Armenia-ն, որը մոլդովական FlyOne-ի հետ միասին մտնում է ընկերությունների խմբի մեջ։


Աղբյուր՝ Lurer.com