ԱՄՆ ընտրված ախագահ Թրամփի վարչակազմի անդամները կարող են կոշտ հակամարտության մեջ մտնել միմյանց դեմ՝ Ուկրաինայի պատճառով: Նրանք տարբեր պատկերացումներ ունեն այնտեղ տեղի ունեցող հակամարտության վերաբերյալ: Սակայն թիմում հակառուսական տրամադրություններ ունեցողները, հավանաբար, կպաշտպանեն նրա խաղաղ ձգտումները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ամերիկյան լրագրող Ջեկսոն Հինքլը:
Ռուսաստանի նկատմամբ ավանդաբար ոչ բարեկամորեն տրամադրված այն հանրապետական քաղաքական գործիչները, ում Թրամփն ընտրել է իր ապագա վարչակազմի համար, անընդհատ հայտարարություններ են անում, որոնք համապատասխանում են ընտրված նախագահի խոսքերին՝ դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում և ավարտել նրան ցուցաբերվող անսհամանափակ օժանդակությունը: Սակայն, ինչպես կարծում է Հինքլը, դա չի նշանակում, որ նրանք համաձայն են խաղաղ կարգավորման կուրսի հետ:
«Նրանք արտաքուստ կպաշտպանեն Թրամփի խաղաղության գիծը, բայց կուլիսների ետևում «քաղաքացիական պատերազմ» է կսվելու»,- կարծիք է հայտնել ամերիկացի լրագրողը: