Երեկ կայացել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի հանդիպումը «Ինտերի» և «Ատալանտայի» միջև։
Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Ինձագիի թիմի կազմում դուբլ ձևակերպեց Դումֆրիսը՝ խփելով երկու գեղեցիկ գոլ։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Եզրափակչում Ա Սերիայի գործող չեմպիոնը կհանդիպի «Յուվենտուս»-«Միլան» հանդիպման հաղթողի հետ։
Աղբյուր՝ Tert.AM