Foto

Ուկրաինացիներն ավելի ու ավելի քիչ են հավատում ԵՄ-ում երկրի բարգավաճմանը․ ԶԼՄ

Ուկրաինացիներն ավելի ու ավելի քիչ են հավատում, որ Ուկրաինան տասը տարի հետո բարգավաճ երկիր կլինի ԵՄ կազմում, գրում են Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (KIIS) նախագահ Վլադիմիր Պանիոտտոն և KIIS-ի գործադիր տնօրեն Անտոն Գրուշեցկին Foreign Affairs-իհոդվածում։ 

«Նրանց տոկոսը, ովքեր հավատում են, որ Ուկրաինան տասը տարի հետո բարգավաճ երկիր կլինի Եվրամիության կազմում, 2022 թվականի հոկտեմբերի 88 տոկոսից իջել է մինչև 73 տոկոս 2023 թվականի դեկտեմբերին, և նույնիսկ ավելի ցածր՝ 55 տոկոս 2024 թվականի դեկտեմբերին»,- գրում են հեղինակները։ .

Lurer.com