Foto

Mercedes-Benz-ի եռաթև աստղի մատակարարը սնանկացել է

Ավտոպահեստամասեր արտադրող գերմանական Gerhardi Kunststofftechnik GmbH ընկերությունը սնանկության հայց է ներկայացրել, հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Gerhardi-ն, ի թիվս այլ բաների, Mercedes-Benz-ի ռադիատորի քրոմապատ վանդակաճաղերի և եռաթև աստղային խորհրդանշանի մատակարարն է, հայտնում է Drom.ru-ն։

Ավտոպահեստամասեր արտադրողը ՝ գերմանական ավտոարտադրողների պատվերների նվազման պատճառով վերջին տարիներին հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում։ Gerhardi-ն փորձել է փրկել իրավիճակը՝ անձնակազմի կրճատման միջոցով՝ 1500 աշխատակից ազատվել է աշխատանքից. Բայց դա միայն երկարաձգել է ֆինանսական հոգեվարքը։

Ընկերությունը մասնագիտացած է պլաստմասսե մասերի տաք դրոշմման, գալվանիկական պատման և պլատիկ դետալների ձուլման ոլորտում: