Foto

ԵԽ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ

Ավելի շատ հանածո վառելիք, ավելի քիչ քաղաքական իրավունքներ և քաղբանտարկյալների աճող թիվ՝ սա է իրականությունն այսօր Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրևիչյուսը։

«Էներգետիկ համագործակցությունը չարժե այն գինը, որը մենք և Ադրբեջանի ժողովուրդը վճարում ենք դրա համար։

Մենք այլևս չենք կարող հետաձգել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումը` ըստՄագնիտսկու օրենքի»,- ընդգծել է ԵԽ պատգամավորը: