Foto

Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։

Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։

ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը և ընդլայնելու համագործակցության ուղղությունները։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։