Foto

Ինչ գրել Ամանորյա ուղերձի փոխարեն․ քաղաքացիերի առաջարկները՝ վարչապետին

Լրատվական եռուզեռի մեջ,նույնիսկ լրագրողները չեն հասնում հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումններին։ Նա մեկ օրում մի քանի հրապարակում է անում է, ռիլլեր նկարում։ Տպավություն է, որ օպերատորն ու մոնտաժողն աշխատում են հենց վարչապետի աշխատասենյակից։ Ամեն դեպքում հետաքրքրական է թե քաղաքացիների համար, որքան պահանջված են վարչապետի բլոգերային գրառումները։ Էջում առաջին հանդիպած ռիլլը հրապարակվել է այսօր 10։16 րոպեին։ Բավանդակությունը հետևյալն է՝ վարաչպետը ինչ-որ բան է գրում հաակարգչում, թեքվում է դեպի տեսխցիկը, տեղեկացնում, որ գրում է Ամանորյա ուղրեձը և ես շրջվում ու շարունակում գրել։

Տեսանյութն արդեն ունի 3400 գնահատական, 1100 մենկնաբանություն և 74 կիսում։ Հետաքրքրական է այն, որ 1100 մեկնաբանությունների 90 տոկոս և ավելին սարսափում է վարչապետի գրած ուղերձից, հորդորում են նրան գրել հրաժարականի տեքստը և նշում, որ ուղերձ գրելու կարիք չկա, քանի չեն լսելու այն և հետաքրքիր էլ չէ, որոշները հորդորում են իրեն պետական պաշտոնյային վայել պահել և այլն։ Նմանատիպ մեկնաբանությունններն ունեն բավականին շատ հավանումներ և աջակցող մեկնաբանություններ։ Իսկ երբեմն հանդիպող, վարչապետին աջակցող և գոտեպնդող մեկնաբաությունների հավանումները մի քանիս են։

Ընդհանրացնելով կարելի է ենթադրել, որ ինչպես մույս օգտատերերի դեպքում, որոնք այնքան էլ ցանկալի կոնտենտ չեն ստեղծում, այնպես էլ վարչապետի էջը, պարզապես միացված է ակտիվ քաղաքացիների էջերին։ Նրանք էլ գրառումներին հանդիպելիս չեն կարողանում զսպես ցասումը։

Ամանորյա ուղերձ գրող վարչապետին քաղաքացիները հորդորում են ոչինչ չգրել, քանի որ այն կարող է աղետաբեր լինել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի համար, հետաքրքիր չէ, թե ինչ ուղերձ ունի իր քաղաքացիների համար երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնող անձը, քանի որ վերջին մի քանի տարվա ուղերձները կորուստների և զիջումների մասին են։ Քաղաքացիները սարսափում են դա լսել։ Հետաքրքրական է այն, որ գոտեպնդող մեկնաբանություններից և որևէ մեկում, ոչմեկ պատարաստակամ չէ լսել այդ ուղերձը, որևէ մեկը բովանդակություն չի ակնկալում։ Մեծ մասը հորդորում են հեռանալ և ուղերձի փոխարեն հրաժարականի դիմում գրել։ Այս մեկնաբանություններն անտեսում է մի մարդ, ով պատրաստ էր կանգնել ժողովրդի գնդակարության պատի տակ։

 Ստորև ներկայացնում ենք գրառման ներքո գտնվող մենաբանությունների սքրինշոթերը։

undefined undefined undefined undefinedundefined

Հեղինակ: Աննա Ավետիսյան