Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավի վթարից հետևանքով լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքերը, գրում է Euromedia24-ը։
«Կարծում եմ՝ մոտ մեկ ամիս, ոչ ավելին, բայց մենք պետք է ամեն ինչ հասկանանք՝ գործընթացը կանգ չի առնի, քանի որ ծովը պարբերաբար դուրս է նետելու նորանոր նավթամթերքներ», - ասել է Կոնդրատևը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում։Նա հավելել է, որ ռազմավարական նպատակն է մաքրել ծովային տարածքը մինչև ապրիլ-մայիս ամիսը, երբ մազութը կարող է ջրի երես դուրս գալ և կրկին հասնել ափ։Վթարը տեղի է ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով։
Վթարի հետևանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել, և միջոցներ են ձեռնարկվում այն վերացնելու ուղղությամբ։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը տեղափոխելիս են եղել մոտ 9,2 հազար տոննա մազութ։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախնական գնահատականների՝ ծովում է հայտնվել մոտ 3,7 հազար տոննա նավթամթերք