Երեկ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝
անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը, որով մեկ
տարի քաղաքացիներն արդեն իսկ վճարել են։ Տարեկան շուրջ 13 անգամ քաղաքպետարանը թանկացրել էր Երևանի կենտրոնում կայանման վճարը՝
12 000 դրամից՝ դարձնելով 160 000 դրամ։ Վարչական դատարանը չի անդարդարձել
այդ գումարները վերադարձնելու հարցին և, ըստ երևույթի, օրենքի պահանջին համահունչ է
վճարվել, ուստի վերդարձի ենթակա չէր։ Ավագանու որոշումը դատարանում վիճարկած «Մայր
Հայաստան» ըմբակցությունը, հիմա էլ հայտնում է, որ Ավինյանը և իրենց կոալիցիոն գործընկեր
«Հանրապետություն» խմբակցությունը կրկին նույնաբովանդակ նախագիծ են բերել 2025 թվականի
համար։ Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանը կարող է առաջին ատյանի դատարանի որոշումը
բողոքարկել այլ ատյաններում և արդեն իսկ հայտնել է, որ բողաքարկելու է, բայց նաև մտածում
է, թե ինչպե՞ս շրջանցի դատարանի որոշումը։ Կարելի է ենթադրել, որ Տիգրան Ավինյանը և
իր թիմը գիտակցում են, որ բողոքարկումն իրենց
ոչինչ չի տա, ուստի որոշել են նոր նախագիծ բերել։ Կստացվի, որ բովանդակությունը նույնն
է, կշարունակեն հավաքագրել գումարները, իսկ բեկանվելուց հետո հետ վերադարձի հարց չի
առաջանա։ Մինչ դատարանի որոշումը հրապարակելը, արդեն իսկ մեկ տարի կանցնի։ Ի՞նչ է անում
ՔՊ կուսակցությունն, ի դեմս առաջնորդ Տիգրան Ավինյանի, և ինչո՞ւ նա չի համապատասխանում
վարչապետ Փաշինյանի հրապարակած քաղաքականությանը։
- · Ավինյանը, դատական ակտը չընդունելով, բայց գիտակցելով, որ վերադաս ատյանում այն չի փոփոխվելու, շարունակում է ծարաբեռնել և չարաշահել
դատական ատյանների ընձեռած հնարավորությունը։
- ·
Չի վստահում
այն դատական համակարգին, որի ստեղծման գործում ինքն ու վարչապետն էական ազդեցություն
են ունեցել և ջանք են ներդրել։
- · Հանցագործություն գործած սովարական անձի վարքային դրսևորմամբ՝ փորձում է շրջանցել դատական ակտը,
ինչը քաղաքային իշխանության և հեղինակություն ունեցող անձի համար պարզապես ամոթալի
է։
- ·
Երևանցուց
ցանկանում է խլել հնարավորինս շատ գումար, ոչ մի ծառայություն չփոխելով։
- ·
Չի հարգում
ընդդիմադիր գործընկերներին։ «Մայր Հայաստան» խմբակցությունն իր լիազորության սահմաններում
արել է հնարավորը, իրենց տրված մանդատն իրացնելու համար՝ ի շահ քաղաքի բնակչության
և ունի հաջողություն, ինչի հետ Տիգրան Ավինյանը հաշվի չի նստում։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանում
չկա ժողովրդվարություն, որը Նիկոլ Փաշինյանը հռչակել է իրենց կառավարման բրենդ։
Նիկոլ Փաշիյանն ամեն ինչ արեց, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ, նույնիսկ գործարքի գնաց Վարդան Ղուկասյանի (Դոգի) հետ, բայց Ավինյանն անընդհատ սկանդալների կիզակետում է։ Մարությանի հետ բանավեճն էականորեն նվազեցրեց նրա վարկանիշը, մայրաքաղաքի կառավարումը վերածված է քաոսի, ավտոլվացման և նմատիպ խնդիրներով վարչապետն անձամբ է զբաղվում, տրանսպորտի թանկացման պայքարն ակտիվ փուլում է։ Ըստ կառավարության Vesti.am-ի աղբյուրի՝ Ամանորից հետո սպասվող տրանսպորտի թանկացման դեմ պայքարը եթե Ավինյանը չկարողանա զսպել, ապա արագ ստանալու է հաջորդ վոթսափյան նամակը։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ Ավինյանը կամ խնդիրը կհարթի, կամ էլ իր համբերության բաժակը կլցվի։









