Foto

Իլհամն ու Նիկոլը գործում են սինխրոն. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զուգահեռ իրականություն․իլհամ+նիկոլ
Օրերս տեղի ունեցավ եւս մեկ բան, որը եկավ հերթական անգամ ապացուցելու, որ իլհամն ու նիկոլը գործում են սինխրոն, ռուսի ասած՝ սոոբշա։
Մեկը հարցազրույց է տալիս ռուս լրագրողին, խոսում է Հայաստանի, իբր զենք գնելու եւ զինվելու մասին,դա համարելով ադրբեջանին ուղղված վտանգ։
Մյուսը՝ կառավարության նիստում խոսում է հայկական բանակը եւս մեկ անգամ թլպատելու մասին, անամոթաբար ասելով, թե բանակը իբր պետք է վերափոխել, դարձնել խաղաղության պահապան։ Գուցե վաղն էլ առաջարկի, որ զինվորը մեյքափով եւ մանիկյուրով ներկայանա <խաղաղության> պահպանմանը, առանց զենքի։
Զուտ՝ եւ ոչինչ ավելին։
Մեկը ասում է՝ խաղաղություն կլինի միայն 300 հազար իբր ՀՀ-ում բնիկ եղած ադրբեջանցիների վերադարձի դեպքում, մյուսը, ստերի տոպրակը բաց ասում է ՝խաղաղությունը հայ-հայ լինելու է։
Մեկն ասում է ադրբեջանական բանակը հիմա ավելի հզոր է, քան երբեւէ։
Մյուսը՝հայոց երբեմնի ամենամարտունակ եւ զինված բանակը իր ձեռամբ քանդելուց հետո, հիմա էլ այն ինչ մնացել է այդ բանակից, փորձում է խցկել միայն մեկ օրակարգի մեջ՝ չեղած ու չլինող խաղաղության․<բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի>։
Մեկը հայտարարում է ի լուր աշխարհի, որ իր երկրի 2025-ի բյուջեից մի քանի անգամ ավելին է հատկացվել ադրբեջանական բանակի սպառազինման համար։
Մյուսը ասում է՝ ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ցանկություն չունի, էսկալացիայի վտանգ չկա, զրոյական է։ ։
Հ․Գ․Ելակը երեւի էս սեզոնին թանկ է, ելակից կարծես չխոսեց։
20․12․2024