Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում է գրել, լրատվամիջոցներին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ Euromedia24-ը գրել էր, որ Աշտարակի մարզի ոստիկանապետը պաշտոնանկ կարվի Արագածոտնի մարզպետի օգնականին ձերբակալելու համար։
«Նոր սկանդալ է հասունանում Արագածոտնի մարզում։ Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետի՝ Սերգեյ Մովսիսյանի օգնականին՝ Արմեն Մարկոսյանին ձերբակալել չէր կարելի, այն էլ ասֆալտին ծեփելով և հատկապես առանց վերադասին զեկուցելու նրա մոտ հայտնաբերված նյութի մասին։ Այսինքն՝ ամբողջ իրավապահ համակարգը կարող էր տեղյակ լինել մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնականի մոտ ենթադրյալ թմրանյութի հայտնաբերման մասին, բայց դա հանրայնացնելու համար առնվազն դաբրո պիտի ստանար վերադասից՝ ՆԳՆ-ից կամ գոնե Արագածոտնի ՔՊ-ական մարզպետի կողմից։
Ստացվում է անգամ հանցագործություններ կարելի է ներել կամ խմբագրումներ անել, Արագածոտնի ստիկանապետը պարտավոր էր զեկուցել, հետո նոր իրեն թույլատրված չափով առաջնորդվել ու գործողություններ կատարել։
Euromedia24-ի աղբյուրը պնդում է, որ ՔՊ-ի ներսում ծանր են տարել այս աղմկահարույց լուրի տարածումը և ըստ մեր աղբյուրի՝ հիմա էլ թմրանյութի «տիրոջը» թեման թողած՝ ողջ արսենալով ընկել են Արագածոտնի ոստիկանապետի հետևից, ուզում են պաշտոնանկ անել։ Թիմում համոզված են, որ սարքել են Արագածոտնի մարզպետի գլխին, բանն այն է, որ ոստիկնապետի ու մարզպետի միջև վաղուց լարված հարաբերություններ կան՝ կախպված մարզպետարանում այլ միջադեպերի բացահայտման հետ, որի դեպքում ևս ոստիկանապետը գործել է առանց մարզպետի հետ համաձայնեցման, և ահա այսօր իրավիճակը պայթել է նրա օգնականի մոտ հայտնաբերված թմրանյութանման զանգվածից հետո, ինչ կլինի հետո՝ ցույց կտա ՔՊ-ի քաղաքական կամքը, կամ օրենքը կգործի կամ ոստիկանապետը կպատժվի՝ անկաշկանդ գործելու համար»,– գրել էր լրատվամիջոցը։









