Ասադի անկման հենց հաջորդ օրը տեղի ունեցավ Քաթար-ԵՄ-ի գազամուղի գաղափարի ռեինկարնացիան: Գազամուղի ենթադրելի ուղին անցնելու է Քաթար-Սաուդյան Արաբիա-Հորդանան-Սիրիա-Թուրքիա-Բուլղարիա գծով:
Հատկապես ու՞մ դեմ է այս գազամուղը՝ ՌԴ-ի:
Հատկապես ո՞վքեր են շահագրգիռ այս ծրագրում՝ գրեթե բոլորը, բացի ՌԴ-ից:
Այ դրա համար էր՝ նաև ռեգիոնի ուժային բալանսի առումով, սակայն արդեն սեփական ազգային շահերի ապահովման տեսանկյունից, նշանակալի Ասադին պահելը.
Ասադը, իհարկե, արդեն անցյալ է, նոր պարտիա է սկսվել արդեն, որը շատ ինտենսիվ է զարգանալու, և արդեն քրդերն են դառնալու այս սցենարի գլխավոր ֆիգուրանտներից մեկը:
Իսկ քրդերը տարբեր են ու տարբեր ուժային բեևեռների հետ:
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով էլ կա խորը ու համապարփակ փոխըմբռնում, որը առաջիկա ամիսներին համապատասխան փաթեթավորմամաբ կբացվի:
Իհարկե, եթե մինչ այդ արտակարգ որևէ բան չլինի, այդ թվում նաև իշխանահանձնում-իշխանափոխարինմամբ:
Սև թեյը, դարչինով ու մեխակով ու կես գդալ շաքարավազով օրվա լավ ավարտ է, իսկ գիշերային հերթափոխով աշխատողների համար էլ լավ մեկնարկ:









