Foto

Մեդվեդևը չի բացառում, որ Ռուսաստանի կազմում նոր տարածքներ հայտնվեն

«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ռուսաստանի կազմում նոր շրջաններ հայտնվեն։ 

«Պետք է այնպես անել, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ներուժն ամբողջությամբ իրացվի։ Դրանով  կզբաղվենք «Ժողովրդական ծրագրի» շրջանակներում, որում ներառված է «Նոր շրջանների զարգացում» բաժինը։ Ի դեպ, այդ փորձը կարող է պահանջված լինել նաև այն դեպքում, եթե մեր երկրի տարածքում էլի նոր շրջաններ հայտնվեն»,- ասել է Մեդվեդևը՝ «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի ժամանակ։

Նա նշել է նաև, որ ՌԴ կազմ մտած նոր շրջաններից յուրաքանչյուրը  «դառնալու է  հզոր շարժիչ՝ ողջ պետության զարգացման համար»։