Մեր ամենամեծ ցանկությունն է՝ որքան հնարավոր է շուտ հասնել համաձայնության Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, տեղեկացրել է «Անադոլուն»։
«Մեր ամենամեծ ցանկությունն է՝ որքան հնարավոր է շուտ հասնել համաձայնության Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Կովկասում ամուր խաղաղության հաստատման համար»,- ասել է նա։
Գյուլերն ավելացրել է, որ Թուրքիան «մշտապես աջակցում է Ադրբեջանին կայունության իր ձգտման հարցում»։









