Թուրքական կողմը ԱՄՆ-ի հետ շփումներում բարձրացրել է հարցն այն մասին, որպեսզի իր համար բացառություն արվի «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցների շրջանակում, գրել է Hürriyet-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հարցը, ըստ այդ տվյալների, քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ շփումների ընթացքում, որն ուրբաթ եղել է Անկարայում։ «Հարցը բարձրացվել է Թուրքիայիոմ (Բլինքենի հետ) հանդիպման ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին։
Տեղեկացվել է, որ ամերիկյան կողմը, իր հերթին, նշել է, որ «իրեն հայտնի է հարցումների մասին, եւ գնահատում կիրականացվի»։
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել էր, որ «Գազպրոմբանկի» դեմ ԱՄՆ մտցրած պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Թուրքիայի վրա, եւ հանրապետության ԱԳՆ-ն բանակցություններ է վարում իրավիճակի կարգավորման համար՝ կապված Ռուսաստանից ներմուծվող բնական գազի վճարի հետ։ Նա ավելացրել է, որ Թուրքիան ստանում է գազի 40 տոկոսը ՌԴ-ից եւ այն վճարելու հնարավորության բացակայությունը խիստ հարվածում է հանրապետությանը։ Նա հայտնել է, որ Անկարան «ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը բացառություն անի ռուսական բնական գազի համար»։









