Ուկրաինայի դատարանը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին հեռակա կարգով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Դատարանը Վոլոդինին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու հոդվածով։
Ուկրաինան մայիսին մեղադրանք էր առաջադրել նաև Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության և Ռուսաստանի գործողություններն արդարացնելու համար։