Foto

Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ է հանդիպել

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ»: