Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ
«Հայաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ»։ Այս մասին, ըստ ադրբեջանական
ԶԼՄ-ների, Մամեդովն ասել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հիմնական
խոչընդոտները» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը «շուտով կկարողանա
հասնել խաղաղության և առաջընթացի՝ Կովկասում»։
Ռուսական
«Разведчик» ամսագրին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության
տնօրեն Սերգեյ Նարիշկինն էլ հայտարարել է․ «Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ ականջալուր
չեն խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկություններին՝ նախընտրելով բոլոր
հարցերն ինքնուրույն լուծել»։
Ռուս պաշտոնյաի խոսքով՝
ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում
Վաշինգտոնի մոտ ընդհանրապես ձախողումներ են սկսվել։
ԱՄՆ-ն ինքն էլ տարբեր
պաշտոնյաների շուրթերով հայտարարում է, որ Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը տեղի
է ունենում երկու երկրների միջև։ Ակնհայտ է նաև այն, որ միակ ռեալ միջամտող երկիրը
Թուրքիան է։
Պարզ է դառնում, որ թուրք-ադրբեջանական ճնշումների
ներքո Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է խոսի հաջողությունների մասին։ Թուրքիայի դիրքորշումները
հաստատ հայանպաստ չեն լինի։ ԱՄՆ-ն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խնդիրի կարգավորումը
վստահել է ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիային, ով նաև շահագրգիռ կողմ է։ Իհարկե, այստեղ
խոչընդոտներ կան՝ Իրանի և Ռուսաստանի տեսքով, ինչն էլ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում
է վերացնել ՀՀ-ի թեթև ձեռքով՝ ՀՀ իշխանությանը ստիպում է հայտարարել, որ չկա ավելի
լավ բան, քան Ադրբեջան հետ առանց միջնորդ, ուղիղ բանակցություններն են։ Իսկ արդյունքում՝
նախաձեռնվել է փոխել ՀՀ Սահմանադրությունը, զինանշանը, օրհներգն արդեն իսկ հակասահմանադրական
որոշմամբ փոխվել է։ Սահմանազատման կանոնակարգը հաստատված է Ադրբեջանի ցանկությամբ և
առանց դրա հաստատման էլ, Տավուշում արդեն իսկ սահմանազատում եղավ։ Մինչ այժմ բանակցություններում
գրանցված հայանպաստ որոշումներ չկան։ Հիմա էլ, Սիրիայում տիրող իրավիճակով պայմանավորված,
Ռուսաստանի և Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլանում են և պատահական չէ, որ այս ֆոնին
է Ադրբեջանը հայտարարում, թե Հայաստանի հետ հնարավոր է պայմանավորվել։









